Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հայտնի են Ղարաբաղում զոհված ականազերծողների անունները

Հայտնի են Ղարաբաղում զոհված ականազերծողների անունները
29.03.2018 | 22:40

«HALO Trust» կազմակերպությունը հրապարակել է ԼՂ Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները` Պավել Ակոպով, Սամսոն Ավանեսյան և Մարատ Պետրոսյան:


Կազմակերպությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով երկու վիրավորները Ստեփանակերտի հիվանդանոցում են, «HALO Trust»-ը կապվել է բոլոր տուժածների ընտանիքների հետ: «Մենք սերտորեն համագործակցում ենք տեղի ոստիկանության և իշխանությունների հետ և կոչ ենք արել քննիչներին զեկուցել միջադեպի բոլոր փաստերի մասին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ըստ «HALO Trust»-ի, մահացածները և վիրավորները ԼՂ բնակիչներ են: Միջադեպի առնչությամբ խոսել է «HALO Trust»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանը՝ ասելով. «Ամեն օր աշխարհով մեկ HALO-ի ավելի քան 8000 աշխատակից աշխատանքի է գնում այնպիսի վայրեր, որտեղ, նրանցից բացի, էլ ոչ ոք չի կարող քայլ անել, և այս ողբերգական միջադեպը ի ցույց է դնում, թե ինչ վտանգների հետ են բախվում նրանք, ընդգծում է այդ աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները մահացել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքն ավելի ապահով դարձնելու աշխատանքի ժամանակ»:

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ